«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Կից  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրվածմի  տեղեկանք, որտեղ նշվում է, որ «Ուսանողական» այգում գտնվող նախկին “Елки-палки” սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից վեր փոխվել է և հանդիսանում է ոմն Ռուզաննա Բեգլարյանը:
Առայժմ ձեռնպահ մնալով հետևություններ անելուց` խնդրում ենք «Ուսանողական այգու» ճակատագրով մտահոգ բոլոր անձանց օգնել մեզ պարզելու` ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը և ովքե՞ր են կանգնած նրա ետևում:
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն