Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: