Վարդան Օսկանյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ

Վարդան Օսկանյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ
Վարդան Օսկանյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ

Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր:
Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:

Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը և հեռանկարի բացակայությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին և հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ, hանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ելք կլինի ստեղծված իրավիճակից: