«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հաղոդրման հիման վրա հարուցվել է քրեական գործ