2018-ի մայիսին գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. 

«2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին:

Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը:

Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:

Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին եւ Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար»: