Գյումրիում տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ․ Քաղաքապետարան

Հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում և տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: Այդ մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից։

Ըստ աղբյուրի, առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:

Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում: Տեղումների քանակը…

Posted by Գյումրու համայնքապետարան on Monday, July 13, 2020