Թուրքիայի ընդդիմադիր թերթի 7 աշխատակից դատապարտվել է ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր թերթի 7 աշխատակից դատապարտվել է ազատազրկման
Թուրքիայի ընդդիմադիր թերթի 7 աշխատակից դատապարտվել է ազատազրկման

Ստամբուլի քրեական դատարանում կայացել է ընդդիամդիր «Sözcü» թերթի սեփականատեր Բուրաք Ալբայրաքի և մի քանի աշխատակիցների դեմ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորմանը» (FETÖ) գիտակցաբար և ինքնակամ աջակցելու մեղադրանքով հարուցված քրգործով վերջին նիստը։

Դատարանը վճռել է 3 տարի 6 ամիս 15 օր ազատազրկման դատապարտել թերթի թղթակից Էմին Չյոլաշանին և Նեջաթի Դողրուին։ 3 տարի 4 ամիս ազատազրկման են դատապարտվել թերթի ինտերնետային էջի խմբագիր Մուստաֆա Չեթինը և թերթի գլխավոր խմբագիր Մեթին Յըլմազը։

«Sozcu.com.tr» կայքի նորությունների համակարգող Յուջել Արըն, ինչպես նաև թղթակից Գյոքմեն Ուլուն և հաշվապահ Յոնջա Յուջեքալելին դատապարտվել են 2 տարի 1 ամիս ազատազրկման։

Թերթի սեփականատիրոջ մասով գործընթացն առանձնացվել է ընդհանուր գործից, իսկ թերթի պատասխանատուներից Մեդիհա Օլգունը ազատ է արձակվել։

«Sözcü» թերթն իր աշխատակիցների դեմ կայացված վճռի մասին լուրը հրապարակել է  «Պատմության մեջ սև բիծ։ Sözcü-ն պատժվել է լրագրության համար» խորագրի ներքո։

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը՝ հղում անելով  t24.com.tr-ին։