Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը. տեսանյութ. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը՝ այն որակելով անհիմն և խնդրելով մերժել:

Հիշեցնենք՝ Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով: Պաշտպանների պնդմամբ՝ գործը պետք է քններ ՀՔԾ-ն և ոչ թե ԱԱԾ-ն:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: