«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում». Արցախի ԱԳՆ հայտարարությունը

«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում». Արցախի  ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս #մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ #Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։