ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է Իրանում Թրամփի լիազորությունները սահմանափակել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է Իրանում Թրամփի լիազորությունները սահմանափակել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է Իրանում Թրամփի լիազորությունները սահմանափակել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին որոշում կընդունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս շաբաթ Պալատը ռազմական լիազորությունների մասին բանաձև կներկայացնի ու կքվեարկի, որպեսզի սահմանափակի Իրանի նկատմամբ նախագահի ռազմական գործողությունները»,- ասել է նա: Նշվում է, որ բանաձևը նման է սենատոր-դեմոկրատ Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևին, որն առաջարկում է օրենսդրորեն արգելել Թրամփին առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել: «Բանաձևը կրկին հաստատում է Կոնգրեսի վերահսկողական պարտավորությունները՝ սահմանելով, որ եթե չհաջորդի Կոնգրեսի հետագա որոշումը, Իրանի նկատմամբ վարչակազմի ռազմական գործողությունները կդադարեն 30 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Factor.am