Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ հայտնաբերվել է կնոջ դի

Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ հայտնաբերվել է կնոջ դի
Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ հայտնաբերվել է կնոջ դի

Հունվարի 6-ին, ժամը 17:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 քմ կենցաղային իրեր, իսկ հատակին հայտնաբերվել է Աննա Ի.-ի (ծնված 1935 թ.) այրված դին:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը դեպքի վայրում մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։