Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»։

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 05:28-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ է  գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Այնուհետև ժամը 08:20-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։