Մամուլի դեմ զրպարտության եւ վիրավորանքի դատական գործերը 2019-ին շեշտակի աճել են

Մամուլի դեմ բերված զրպարտության եւ վիրավորանքի դատական գործեր 2019-ին շեշտակի աճել են։ Այս մասին տեղեկանում ենք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանի հրապարակած տվյալներից։

«Մամուլի դեմ բերված զրպարտության եւ վիրավորանքի դատական գործերի վիճակագրությունը՝ ըստ ՀՀ դատական դեպարտամենտի տրամադրած տեղեկատվության.

2016թ. – 24 գործ
2017թ. – 63 գործ
2018թ. – 62 գործ
2019թ. – 74 գործ»,-տեղեկացնում է Շուշան Դոյդոյանը։

https://www.facebook.com/shushan.doydoyan/posts/2996803640365337