Մեկնարկում է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը` Ուիմբլդոնը

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020 թվականին չկայացած Մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից Ուիմբլդոնը մեկ տարվա դադարից հետո մեկնարկում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը կկայանա Լոնդոնի կորտերում:

Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել է այս մրցաշարում 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական: 

Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկ կանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ):

Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին: