Դուք հիմա վերցնում եք այն հիմնական լիազորությունը, որը պատկանում է ավագանուն․ Գայանե Աբրահամյանը՝ Անի Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուք հիմա վերցնում եք այն հիմնական լիազորությունը, որը պատկանում է ավագանուն․ Գայանե Աբրահամյանը՝ Անի Սամսոնյանին
Դուք հիմա վերցնում եք այն հիմնական լիազորությունը, որը պատկանում է ավագանուն․ Գայանե Աբրահամյանը՝ Անի Սամսոնյանին

Ազգային ժողովում կստեղծվի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով:

ԱԺ-ն քննարկում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, նշեց, որ տարակուսած է։

«Այս նախաձեռնությունն ինձ համար, մեղմ ասած, տարակուսելի է։ Դուք հիմա փաստացի վերցնում եք այն հիմնական լիազորությունը, որը պատկանում է ավագանուն։ Երևանի մասին օրենքով՝ ավագանուն տրվում է  լիազորություն ստեղծել քննիչ հանձնաժողով։ Ինչո՞ւ Ձեր ավագանին չի նախաձեռնել սա»,- հետաքրքրվեց Գայանե Աբրահմայանը։

Անի Սամսոնյանը նկատեց, որ առաջինն այն, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: