Կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք ենք գրանցել, ինչն արձանագրում է նաև միջազգային հանրությունը․ Տիգրան Ավինյան

«Կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք ենք գրանցել, ինչն արձանագրում է նաև միջազգային հանրությունը»,- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019թ. արդյունքներով է կիսվել փոխվարչապետ Տիգրան Ավինյան։

«Այսօր հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019թ. արդյունքների համաձայն, #Հայաստանի միավորը 35-ից բարձրացել է 42-ի, ինչի արդյունքում մեր դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով և 2018թ.-ին գրանցված 105-րդ տեղից բարձրացել ենք մինչև 📌77-րդ տեղը։

Սա ոչ միայն նշանակում է, որ մենք լուրջ և տեսանելի արդյունքներ ենք գրանցել համակարգային կոռուպցիայի հաղթահարման գործում, այլ նաև այն, որ տեղացի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար ստեղծել ենք առավել բարենպաստ և կոռուպցիայից ազատ #բիզնես միջավայր։ Այս ուղղությամբ իրականացվող ինտենսիվ աշխատանքների արդյունքում ակնկալում ենք, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը կլինի տարածաշրջանում»,-գրում է նա:

‼️Կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք ենք գրանցել, ինչն արձանագրում է նաև միջազգային հանրությունը:Այսօր…

Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Mittwoch, 22. Januar 2020