Հերթական դիվերսիա շփման գծում. վիրավորվել է 1 զինծառայող

Հերթական դիվերսիա շփման գծում. վիրավորվել է 1 զինծառայող
Հերթական դիվերսիա շփման գծում. վիրավորվել է 1 զինծառայող

Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի մոտակայքում) հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տեղեկատվության համաձայն հայկական կողմը  հակառակորդին կորուստներ պատճառելով` հետ է շպրտել իր ելման դիրքերը: Արդյունքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային  զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Նրա առողջական բավարար է: Հայկական կողմում այլ կորուստներ չեն գրանցվել: Ադրբեջանական կողմի տարածած լրատվության համաձայն,  ՀՀ ԶՈՒ-ի «կատարած դիվերսիայի» արդյունքում ադրբեջանական կողմից երկու զինվոր են մահացել: Հաղորդվում է հայկական կողմում զոհվել են երեք զինվորի եւ առնվազն մի քանի վիրավորների մասին: Կատարվածի կապակցությամբ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապատեղեկատվություն  է անվանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, համաձայն որի դիվերսիոն գործողությունների փորձը կազմակերպվել է հայկական բանակի կողմից: «Հակառակն է տեղի ունեցել։ Ինչպես միշտ, նրանք սուտ լուրեր են տարածում»,- ասել է նախարարը: Մեկնաբանելով կատարվածը Սեյրան Օհանյանն ադրբեջանական կողմի մասին նաև ասել է. «Ստանալով արժանի պատասխան առաջնային գծում ծառայություն իրականացնող զինծառայողների կողմից՝ նրանք դիմել են փախուստի՝ կրելով կորուստներ»: