ԲՀԿ-ական պատգամավորը՝ ընտրություններից հետո իշխանությունների հետ հնարավոր կոալիցիայի մասին

Որևէ հանգամանքում «ղազագրի» մասին խոսք լինել անգամ չի կարող։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ պպատասխանելով հարցին՝ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում վստահ է իրենց հաղթանակի հարցում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ «ղազագիր» են ստորագրել:

Նա նաև ընդգծել է, որ հունիսի 20-ի ընտրություններին իրենք գնում են հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ:

Մեկնաբանելով 17 ուժի ձևաչափի տապալման հարցում իրենց ուղղված մեղադրանքներին՝ պատգամավորը նշել է.

«Խնդրում եմ բերել գեթ մեկ օրինակ, երբ «Բարգավաճ Հայաստանին» 17-ի ձևաչափից մեղադրել են գործընթացները տապալելու մեջ: «Բարգավաճ Հայաստանը» մինչև վերջին օրը մասնակից եղել է հավաքներին, հանդիպումներին ու ակցիաներին»: