Հրատապ կապահովվի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհի սողանքային հատվածի անցանելիությունը

Հրատապ կապահովվի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհի սողանքային հատվածի անցանելիությունը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 – կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։

Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքներին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության երեկ կայացրած որոշմամբ հնարավոր կլինի հրատապ կարգով լուծել ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Գառնու տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտիով հատվածի անցանելիության ապահովման հարցը։