Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել:
Այդ մասին Գավառում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նաև հավելել է. «Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին:
Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել»: