Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց ԱԺ նախագահի ընտրությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը: ՍԴ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ-ում վիճարկում էին ԱԺ նախագահի ընտրության իրավաչափությունը՝ պատճառաբանելով, որ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ նախագահի թեկնածուներ առաջադրված Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը անազատության մեջ գտնվելու հիմքով չեն մասնակցել նախագահի ընտրություններին և հնարավորություն չեն ունեցել խորհրդարանին ներկայացնել իրենց ծրագրերը: