Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Հունվարի 25-ին, ժամը 14:39-ի սահմաններում  911-ն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է «Brabus Gelandewagen» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մարվել է 14։59-ին: Այրվել է մեքենայի սրահը՝ մասամբ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 85 հասցեի մոտակայքում: