ԲՀԿ երիտասարդներն բերման են ենթարկել կենցաղայի՞ն հարցով

ԲՀԿ երիտասարդներն բերման են ենթարկել կենցաղայի՞ն հարցով
ԲՀԿ երիտասարդներն բերման են ենթարկել կենցաղայի՞ն հարցով

«Նոր նորքի ոստիկանության բաժանմունքից նոր ենք դուրս գալիս: Պարզվում է, որ քաղաքացի կա, որը տարածք է վարձակալությամբ հանձնել մեր կուսակցականներից մեկին, հետո ցանկացել է ետ ստանալ ու ինչ-ինչ խոսակցություններ են գնացել: Բայց դա դեռ պարզաբանման փուլում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների ու նրանցից պահանջել են, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին չաշխատեն:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/02/225898/