Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մարտի 18-ին հայտարարվել է համազգային աղոթքի օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ մարտի 18-ին, հայտարարվել է համազգային աղոթքի օր:

ժամը 19:00-ին հրավիրում ենք յուրաքանչյուրին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին` փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու համավարակի այս փորձությունը։

Այս մասին նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ֆեյսբուքի էջում: