«Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձավ Արցախից»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է․

«Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձավ Արցախից։

Ջոկատը Երեւանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։ Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։

Տոկունություն եւ համբերություն մեզ բոլորիս»։