Ինդոնեզիայում անհետ կորած Բոինգ 737 օդանավը ջուրն է ընկել. Factor.am

Ինդոնեզիայի ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-500 օդանավը, որի հետ կապը կորել էր, ջուրն է ընկել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն, տեղեկացնում է Factor.am-ը: Ջակարտայի օդանավակայանից օդ բարձրանալուց չորս րոպե անց օդանավն անհետացել էր թռիչքների կառավարման կենտրոնի ռադարների էկրանից:

Հայտնի է դարձել, որ օդանավում եղել է 62 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նշենք, որ օդային փոխադրամիջոցը Ջակարտայից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ: