Արման Թաթոյանի ուղերձը՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։

Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկունություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:

Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:

Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելը կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»։