Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Եղիշե Չարենցի դուստրը և թոռնուհին

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Պատվաստված ՀՀ քաղաքացիների թիվն ավելացավ: Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին նաև Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը:Վստահե՛ք մասնագետներին և եղե՛ք առողջ»,- գրել է Դանիելյանը։