Լինբլադը` շվեդական խորհրդարանի փոխանորդ

Լինբլադը` շվեդական խորհրդարանի փոխանորդ
Լինբլադը` շվեդական խորհրդարանի փոխանորդ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով շվեդ համազեկուցող Գորան Լինբլադը չի վերընտրվել  որպես շվեդական խորհրդարանի պատգամավոր, սակայն, ընտրվել է որպես փոխանորդ: Լինբլադը առաջադրվել էր Գյոթեբերգ կոմմունայում` Չափավորների կուսակցության ցուցակով: Այդ մասին տեղեկանում ենք Շվեդիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, /Ընտրական իշխանություններ/ կայքից:

Սա Շվեդիայում ընդունված պրակտիկա է. եւ փոխանորդը կարող է ցանկացած պահի պատգամավոր դառնալ խորհրդարան անցած իր կուսակիցների փոխարեն, եթե վերջիններս հրաժարվեն իրենց մանդատից կամ դառնան գործադիր իշխանության անդամ:

Ի դեպ, ըստ նույն կայքի, Չափավորներից Գյոթեբերգից պատգամավոր են դարձել Լինդբլադից բավականին պակաս ձայներ հավաք երկու թեկնածուներ, իսկ ամենաշատ քվեներ հավաքած թեկնածուներից մեկը եւս ընտրվել է որպես փոխանորդ:

Սակայն, անկախ ընտրությունների արդյունքներից, Գորան Լինբլադը դեռ հինգ ամիս պաշտոնավարելու է որպես համազեկուցող:

Հոկտեմբերի 5-ին նախատեսված է Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաեւ Հայաստանի կողմց ստանձնած պարտավորությունների  եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով ընդունված բանաձեւերի պահանջների կատարման հարցը:

© Medialab.am