Ինչպե՞ս կարող է հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել․ Արթուր Դավթյան. Factor.am

Կառավարությունը քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքի նախագծերում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Տվյալ նախագծով կարգավորում են հոգեկան խանգարումներով տառապող անձանց մի շարք իրավունքներ։ Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատեց, որ նախագիծը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են։ «Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն է իրականացվել որդու կողմից՝ հոգեկան հիվանդների կողմից։

Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։

Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերոցնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- տեղեկացրեց Դավթյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։