ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում գերեվարված եւ ապանված հայ հովիվի մասին գրավոր հռչակագիրը

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում գերեվարված եւ ապանված հայ հովիվի մասին գրավոր հռչակագիրը
ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում գերեվարված եւ ապանված հայ հովիվի մասին գրավոր հռչակագիրը

Այսօր ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմի շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ հովիվի` Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ  գրավոր հռչակագիր, որի  տակ ստորագրել են ԵԽԽՎ 26 պատգամավորներ :

Հռչակագրում նշված է, որ Հայաստանի սահմանամերձ գյուղի հովիվ Մանվել Սարիբեկյանը հոտն արածացնելիս գերեվարվել էր Ադրբեջանական ուժերի կողմից սահմանի վրա: Նրա մահվանից հետո,  Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը եւ Ռազմական դատախազությունը հայտարարել են, թե Մանվելը ինքնասպանություն է գործել:

«ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Նրանց գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների, Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին ՄԱԿ-ի եւ Ժնեւյան կոնվենցիաների, որոնց անդամ է Ադրբեջանը, վայրագ խախտում է »,-նշված է հռչակագրում:

ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին` միջազգային փորձագետների ներգրավմամբ ամբողջական եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել եւ արդարադատության առջեւ կանգնեցնել Մանվել Սարիբեկյանի մահվան համար պատասխանատու պաշտոնատար անձանց:

«Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է,-ասվում է հռչակագրում,- քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար»:

 

© Medialab.am