Լարսը փակ է

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, ձյան հոսքի վտանգի պատճառով արգելվել է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Հիշեցնենք՝ գիշերվանից սահմանափակումներ են  Գուդաուրի-Կոբի հատվածում՝ բեռնատարների համար, առավոտյան արգելվել էր նաև կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը։