Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասերից մեկում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971 թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով »,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը:
© Medialab.am
26.10.2010
Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ

Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում հայտնաբերվել են երկու զինծառայողների դիակներ