ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 1-ի ժամը 22:11-ին 911 տեղեկություն է ստացել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan Fuga» (վարորդ՝ Արամ Տ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել Դ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ալյոնա Զ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: