ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ այսուհետ ՀՀԿ գրասենյակում գործելու է հանրային ընդունարան:
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:
Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: