Բացահայտվել է Միկոյանի արձանի պատվիրատուն

Բացահայտվել է Միկոյանի արձանի պատվիրատուն
Բացահայտվել է Միկոյանի արձանի պատվիրատուն

Ռուսաստանցի հայ մեծահարուստ Արա Աբրահամյանը հոդված է գրել ի պաշտպանություն «պետական մեծ գործիչ» Անաստաս Միկոյանի եւ իր զարմանքը հայտնել, որ նրա արձանի կանգնեցման դեմ հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հասարակության մի ստվար հատված, այլ նույնիսկ ՀՀԿ անդամ՝ Հայկ Դեմոյանը:

Արա Աբրահամյանի այդ հոդվածն ու շեշտադրումները մի քանի հետաքրքրական դիտարկման առիթ են տալիս:

Առաջին դիտարկումն այն է, որ Արա Աբրահամյանը հոդված է գրել: Եվ դա իր հերթին տալիս է երկրորդ դիտարկման հիմքը՝ ինչքան պետք է նա շահագրգռված լինի Հայաստանում Միկոյանի արձան տեղադրելու համար, որ հոդված գրի՝ եթե դատելով Արա Աբրահամյանի հայերեն ու ռուսերեն բանավոր խոսքից, կարող ենք պատկերացնել, թե այդ լեզուներով գրավոր շարադրությունը որքան ծանր գործ պետք է եղած լինի նրա համար:

Թեեւ իհարկե հավանակն է, որ նա ոչ թե գրել է, այլ գրել է տվել, այսինքն պատվիրել է հոդվածն իր անունից:

Այդ հանգամանքը ակամա պատասխանն է այն հարցի, թե ի վերջո ո՞վ է Հայաստանում Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնող-պատվիրատուն, ինչու՞ հանկարծ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Միկոյանի արձան դնել, ինչու՞ է նա այդ արձանի տեղադրման հարցում այդքան պնդաճակատ, հաստատակամ, ինչու՞ է Երեւանի Ավագանու իշխանական եւ ոչիշխանական հատվածը, եւ դրա հատկապես այսպես կոչված մտավորական անդամները տենդագին ձեռանմուխ եղել «ժամանակն էր այդպիսին» փիլիսոփայության գեներացմանը:

Ամեն ինչ պարզ է դարձնում Արա Աբրահամյանի հոդվածը, որը երեւի գրվել է Տարոն Մարգարյանի կամ Սերժ Սարգսյանի խնդրանքով՝ նայած, թե գործն ում հետ է «բռնել» Աբրահամյանը:

Ամենայն հավանականությամբ, հենց Աբրահամյանն էլ Միկոյանի արձանի տեղադրման ֆինանսավորողն է, իսկ Երեւանից էլ նրան ասել են, որ կան բարդություններ, ու շտապ հոդված է պետք: Կարդալ ավելին