«300 ավտոներկրող կործանման առաջ է կանգնած». Տիգրան Հովհաննիսյան. տեսանյութ. Factor.am

300-500 մեքենա կուտակված է Գյումրիում, Բագրատաշենում և Վրաստանի տարածքում, որովհետև չեն հասցրել հայտարարագրել. այս մասին այսօր ավտոներկրողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Այդ մեքենաներին գումարվելու են այն տասնյակ հազար ավտոմեքենաները, որ Հայաստանի քաղաքացիները կուտակել են։ Հիշում եք՝ մի քանի ամիս առաջ Կառավարությունը մեզ մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց, հնարավորություն տալով Ղազախստանի և Ռուսասատանի քաղաքացիներին՝ ժամանակավորապես գրանցվել ՀՀ-ում և մեքենաները արտահանել։

Հունվարի 1-ից հետո մենք փաստի առաջ ենք կանգնած։ Պարզվում է՝ ԵՏՄ երկրներում բոլորը կարող են իրենց մեքենաները հաշվառումից հանել՝ բացի Հայաստանից։ Բացի այդ, մենք ունենք տասնյակ հազարավոր մեքենաներ, որոնց գույքահարկը մնացել է։

Դրանք բնակության հասցեներում կուտակված գույքահարկեր են։ Թող թողեն մեր մեքենաները ներկրենք, արտահանենք, հաշվառումից հանենք։ Դա է խնդիրը։ Չեն հասցրել հայտարարագրել, որովհետև Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար կոնտեյներները Փոթի նավահանգստում բեռնաթափել են, հայերինը՝ ոչ, թողել են տոկոսների տակ։

Սպասում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպենք։ Էսօր 300 ավտոներկրող կործանման առաջ է կանգնած»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։