ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. միջոցառումների շարքը դեկտեմբերի 1-ին

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. միջոցառումների շարքը դեկտեմբերի 1-ին
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. միջոցառումների շարքը դեկտեմբերի 1-ին

Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը,  մի խումբ հասարակական կազմակերպություններ, «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո համատեղ միջոցառումներ են կազմակերպելու` իրազեկելու հասարակությանը ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ մարդու իրավունքների վերաբերյալ:
Միջոցառումների շարքը մեկնարկելու է վաղը` առավոտյան ժամը 8.30-ին կառավարության շենքի դիմացից, նախատեսվում է նաեւ երթ, գրքի շնորհանդես եւ մամլո ասուլիս:

«Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո կազմակերպվող միջոցառումներին ներգրավված են Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Իրական աշխարհ իրական մարդիկ, Կանանց ռեսուրսային կենտրոն, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ները,  Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում, Կրթություն հանուն առողջության, Առողջապահություն տեղեկատվություն վիճակագրություն ՀԿ-ները Առաքելություն արևելք հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի ՄԱՁԻԱՀ և ՄԱԶԾ գործակալությունները:

© Medialab.am