«Հայաստանին անհարիր է». գիտնականներն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

«Հայաստանին անհարիր է». գիտնականներն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի
«Հայաստանին անհարիր է». գիտնականներն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

ՀՀ ԳԱԱ ավելի քան 3 տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման վերաբերյալ հայտարարություն են տարածել`կիսելով իրենց անհանգստությունները « լրագրողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին»:
Նշելով, որ չեն կարող անմասն մնալ Նիկոլ Փաշինյանի շուրջ կատարվող իրադարձություններին, գիտնականներն անընդունելի են համարել բռնությունն ու ազատ խոսքի սահմանափակումները: Նրանք հայտարարել են, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները:

«Եւ անկախ նրանից կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը եւ լուծում տալ խնդրին»,-նշված է գիտնականների տարածած հայտարարության մեջ:

Գիտնականները համապատասխան մարմիններին հորդորել են, մինչ խնդրին լուծում տալը, «խստագույնս ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, թույլ չտալով որեւէ ոտնձգություն նրա անձի նկատմամբ»:

© Medialab.am

Հայտարարության տակ ստորագրել են

  1. Արեւշատյան Սեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  2. Աղալովյան Լենսեր  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  3. Բարխուդարյան Վլադիմիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  4. Գրիգորյան Արամ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  5. Զաքարյան Վանիկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  6. Զուլալյան Մանվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  7. Ինճիկյան Մայա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  8. Խոջաբեկյան Վլադիմիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  9. Հակոբյան Վիլեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  10. Հարությունյան Սարգիս ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  11. Ներսիսյան Հանրի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  12. Շահինյան Արամ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար
  13. Սեդրակյան Դավիթ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  14. Սարգսյան Յուրի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  15. Քուչուկյան Արման ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  16. Աբրահամյան Լեւոն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  17. Կրկյաշարյան Սիմոն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  18. Կիրակոսյան Ալբերտ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  19. Հարությունյան Բաբկեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  20. Հովհաննիսյան Ռաֆայել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  21. Մելքոնյան Աշոտ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պատմության ինստիտուտի տնօրեն
  22. Ավետիսյան Տիգրան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  23. Բարսեղյան Լավրենտի պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  24. Դումանյան Վահրամ ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ  ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
  25. Ենգիբարյան Նորայր ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  26. Զաքարյան Ալմաստ բանասիրական գիտությունների դոկտոր
  27. Խաչիկյան Մարգարիտ բանասիրական գիտությունների դոկտոր
  28. Խառատյան Հրանուշ պատմական գիտությունների թեկնածու
  29. Հասրաթյան Գագիկ քիմ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ օրգանական քիմիայի ինստ. տնօրեն
  30. Հակոբյան Հակոբ ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր
  31. Հարությունյան Եվգենի ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  32. Հովսեփյան Լիանա բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  33. Հակոբյան Ռաֆիկ ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր, ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ
  34. Մարգարյան Հայրապետ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր