Գլխավոր շտաբի պետի միջնեկ որդին ամռանը կմեկնի ծառայության, փոքրը՝ կավարտի ծառայությունը

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրեց իր երեք որդիների զինապարտության կարգավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում Դավթյանը հայտնեց, որ ամռանն իր միջնեկ որդին կմեկնի ծառայության, իսկ փոքրը կվերադառնա ծառայությունից:

«Մեծ որդիս ավարտել է ծառայությունը: Փոքր որդիս ծառայում է, կես տարի հետո ավարտելու է ծառայությունը, ընդ որում՝ ծառայում է սահմանամերձ զորամասում: Միջնեկ որդիս եկող զորակոչին մեկնելու է ծառայության, միջնեկ որդիս վերադառնալու է ծառայությունից»,- ասաց Դավթյանը: