Դուք եք զինվորների մահվան պատասխանատուները, սա հանցավոր լռություն է. իրավապաշտպանը՝ երեկվա արտակարգի դեպքի մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Երեկ տեղի է ունեցել արտակարգ դեպք.մահացել են 3 զինծառայողներ, ըստ ՊՆ-ի հաղորդագրության զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ: Եվ վերջ:

Ոչ մի բացատրություն դեպքի մանրամասների, հանգամանքների մասին, ոչ մի հաշվետվություն հանրությանը և ոչ մի ցավակցական խոսք ընտանիքներին:

Եվ չասեք, թե քրեական գործ է հարուցվել ու քաշվեք մի կողմ:

Զինվորները զոհվել են ձեր գլխավորած զորամասում, ձեր պատասխանատվության տակ: Դուք եք նրանց մահվան պատասխանատուները:

Սա հանցավոր լռություն է»:

Երեկ տեղի է ունեցել արտակարգ դեպք.մահացել են 3 զինծառայողներ, ըստ ՊՆ-ի հաղորդագրության զինծառայողները մնացել են…

Gepostet von Zhanna Alexanyan am Samstag, 8. Februar 2020