Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից. «Ազատություն»

Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից. «Ազատություն»
Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից. «Ազատություն»

«Ազատություն»-Օգոստոսի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությամբ է հանդես եկել` հայտնելով, որ իրենք խիստ մտահոգված են հայ-ադրբեջանական պետական սահմանի վերջին օրերին զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ:

Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, ուժի և դրա սպառնալիքի կիրառումից` շարունակելով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ջանքերը:

Հայտարարությունում նաև ասվում է, որ ԵՄ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և 3 համանախագահների ջանքերին, հատկապես բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու հարցում, ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած նախագահների հանդիպման ժամանակ: Ավելին`սկզբնաղբյուրում