«Դեսպանի կարգավիճակում իմ գործունեության առաջնահերթությունը հանդիսանում է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան։
Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ որի Բրայզան այդ մասին հայտարարել է իր պատվին՝ Ամերիկա-ադրբեջանական առեւտրական պալատի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ։
Ըստ աղբյուրի, Բրայզան նշել է, թե ինքը նպատակադրված է նպաստել երկու երկրների միջեւ կապերի առաջխաղացմանը, հավելելով, թե Ադրբեջանն առաջարկում է՝ նավթագազային ոլորտի սահմաներից հեռու դուրս եկող՝ համագործակցության հնարավորությունների եւ ուղղություների լայն շրջանակ, որով երկիրն արդեն հայտնի է ողջ աշխարհում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ընդունելության ժամանակ Բրայզան անհամբերություն է հայտնել մեկնել Բաքու, որտեղ արդեն 18 ամիս է, ինչ ԱՄՆ դեսպանի չկա։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի երդում է տվել։
© Medialab.am