Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին․ կա վիրավոր

Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին․ կա վիրավոր
Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Իսսայանը իր վարած Hummer մակնիշի 77 PO 677 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լուսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի 34 G 8818 համարանիշի աղբատար ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Մանրամասները՝ այստեղ