Խոշոր հրդեհ Երևանում. բնակիչներին տարհանել են․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։27-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ռուբինյանց փողոցի 11 շենքի բակարաններից մեկում։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Մինչ փրկարարների ժամանումը, նշված շենքի բնակիչների մի մասին տարհանել են հրդեհի հարևանությամբ գտնվող «Laki dessert art studio» խմորեղենի արտադրամաս-սրահի աշխատակիցները, այնուհետև ժամանած հրշեջ փրկարարները տարհանել են ևս 7 բնակչի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված շենքի 1-ին հարկում գտնվող թիվ 23 բնակարանի բնակչուհին, ում տանն է կրակը բռնկվել և տան ողջ գույքը վերածվել է մոխրի, ասում էր. «Ես, քանի տարի է, ոչ գազ ունեմ, ոչ էլ հոսանք։ Ոչ գազից է կրակն առաջացել, ոչ էլ հոսանքից։ Դույլի մեջ փորձեցի կրակ վառեմ, բայց ես զգույշ էի։ Երևի, դրսից է կրակը ներթափանցել տուն, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ տեսանելի է եղել հարևան շենքերից։

Մանրամասները՝ այստեղ