Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ավարտվել է:
Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:Քննարկվել են առեւտրատնտեսական հարցեր մասնավորապես`ատոմային էներգետիկայի բնագավառում: Այս օրերին բոլորին հետաքրքրող գազի սակագների բարձրացման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում տեղ է գտել նաև Ղարաբաղի հարցը:
© Medialab.am