Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե. Factor.am

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այս պահին նա գտնվում է շենքի ներսում, տեղեկացնում է Factor.am-ը:

Թե ինչ գործի շրջանակներում է նախկին պաշտոնյան հրավիրվել Քննչական՝ դեռևս պարզ չէ։

Երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրավապահները խուզարկել են իր բնակարանը։ «Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե, որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15։30-ին հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին: Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,- նշել էր նա։