ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առեւտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ  ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ կանանց ցույցի ժամանակ, որոնց էին միացել նաեւ «Ժառանգության» պատգամավորները, բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ըստ ականատեսների, ոստիկնները հրել եւ հարվածել են ցուցարներին, այդ թվում նաեւ պատգամավորներին, ինչի հետեւանքով պատգամավոր Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեք ոստիկաններ բռնությամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ տարել բաժին:

Ոստիկանությունը պնդում է, թե բախումները փորձել են հրահրել պատգամավորները:

«ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին»,-տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

© Medialab.am