«Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է». ՀՔԱՎ-ն ահազանգում է

«Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է». ՀՔԱՎ-ն ահազանգում է
«Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է». ՀՔԱՎ-ն ահազանգում է

Այսօր՝ 2011 թ. մարտի 17-ին, վանաձորցիները նորից հնարավորություն չունեն մեկնելու Երեւան` ահազանգում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` հիմնվելով ուսումնասիրությունների վրա:
2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երեւան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձել են ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երեւան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանել է. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է»:
Քաղաքացիներից մեկը, ըստ ՀՔԱՎ հաղորդագրության հարցրել է. «Իսկ եթե էրեխես քննության է», աշխատակիցն էլ պատասխանել է. «Մարդիկ վիրահատությունից են ուշանում, դու քննությունից ես խոսում»:
Քաղաքացիները դժգոհել են նաեւ, որ երթուղային տաքսիներից եւս անհնար է օգտվել, քանի որ հրաման կա, որ ոչ մի մեքենա Երեւան քաղաք չի մեկնելու:
Ավտոկայանում սպասողները փորձում էին Երեւան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով :
ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ են մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկայն:
Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
Առաջին դեպքը 2011 թ. փետրվարի 15-ին էր, երբ արգելվեց Գյումրի քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը Վանաձոր եւ Վանաձոր քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը դեպքի Գյումրի:
Երկրորդ դեպքը 2011 թ. փետրվարի 18-ին էր, երբ արգելվեց Վանաձորի քաղաքացիներին մեկնել Երեւան՝ մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին:
 
© Medialab.am