Հեղափոխական կանայք

Հեղափոխական կանայք
Հեղափոխական կանայք

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի վարչապետության պահանջով տեղի ունեցած զանգվածային ցույցերը ստացան «Թավշյա հեղափոխություն» անունը։

Փաշինյանը մայիսի 8-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրն, իր ելույթում հայտարարեց, որ կանանց աննախադեպ մասշտաբային մասնակցությունն այն կարևորագույն գործոններից մեկն էր, որը հնարավորություն տվեց այդ փոփոխություններն անվանել նաև «Սիրո և համերաշխության հեղափոխություն»։

Հազարավոր կանայք, ովքեր մոտ մեկ ամիս փակել են Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցները, ինքնակազմակերպվել, կազմակերպել են երթեր և ցույցեր, իշխանափոխությունից բացի պայքարել են նաև հասարակության մեջ իրենց հավասար իրավունքների համար։

Այս բազմաթիվ կանանցից երեքը՝ «Imagine» հակամարտությունների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող 22-ամյա Ավնիկ Մելիքյանը և 23-ամյա քաղաքացիական ակտիվիստ Լիլիթ Բաղդասարյանը ևս փողոցային պայքարի էին դուրս եկել իրենց հստակ պահանջով։

Հեղինակ՝ Արեն Մելիքյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»

http://www.youtube.com/watch?v=crL9-1uieiA